News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դանիայում ծրագրված է նոր բնակավայրի շինարարություն, որտեղ ամբողջովին արգելված կլինի ավտոմոբիլային ենթեւեկությունը, հայտնում է Prian.ru-ն՝  վկայակոչելով  The Local-ը։

Ծրագրվում է, որ Օրհուսի արվարձանում կապրի շուրջ 15 000 մարդ։ Բնակավայրը կունենա Nye անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «նոր»։ Այն լինելու է կանաչ տարածք, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաները կկիրառվեն բնակիչների ու շրջակա բնության միջեւ ներդաշնակություն ստեղծելու նպատակով։ Արվարձանի եւ Օրհուսի կենտրոնի միջեւ կգործի տրամվայ։ Ամբողջ բնակավայրում կառուցված կլինեն հեծանվային երթուղիներ,  հայտնում է Newsru-ն։

Նշվում է, որ այս արվարձանի բնակիչների մի մասը կարող են ունենալ ավտոմեքենաներ, բայց դրանք ավտատնակներում կայանել չի թույլատրվի։ Մեքենան հնարավոր կլինի թողնել միայն հատուկ գոտում, որը գտնվում է բնակելի թաղամասերին շատ մոտ։

Ակնկալվում է, որ նախագիծը կավարտվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ