News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջի գործարկման մասին: Նոր էջում սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ ընկերության կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների, աշխատակցիների եւ ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կկարողանան հետեւել ընկերության նորություններին:  

«Հաշվի առնելով վերջին շրջանում Instagram սոցիալական ցանցի լսարանի շարունակական աճը Հայաստանում` մենք որոշում կայացրինք ստեղծել մեր էջը եւ լինել հաճախորդների կողքին նաեւ այս օնլայն հարթակում: Beeline Armenia պաշտոնական էջում մենք կներկայացնենք մյուս սոցիալական ցանցերից տարբերվող նոր եւ հետաքրքիր բովանդակություն, ինչպես նաեւ անակնկալներ եւ նորույթներ Instagram-ում ակտիվ մեր օգտատերերի համար: Միացեք մեզ նաեւ Instagram-ում, օգտվեք մեր պարզ եւ հարմար ծառայություններից, ինչպես նաեւ կիսեք ձեր վառ ու պայծառ տպավորությունները մեզ հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։

Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կարող եք միանալ հետեւյալ հղումով. https://instagram.com/beeline_armenia/

Նշենք, որ Beeline-ի պաշտոնական էջերը գործում  են նաեւ Facebook եւ Odnoklassniki սոցիալական ցանցերում` հետեւյալ հղումներով.  https://www.facebook.com/beeline.am   http://ok.ru/beelinearm:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ