News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլոր հնարավոր միջոցներով ձգձգում է կոալիցիայի ձեւավորումը, քանի որ, եթե  այն չձեւավորվի, այդ դեպքում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։ Այս մասին հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայում խորհրդարան է անցել 4 կուսակցություն՝ «Արդարություն եւ զարգացում»-ը, Ժողովրդա-հանրապետականը, «Ազգայնական շարժում»-ը եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։ «Վերջին երեքը հավաքել են մանդատների 60 տոկոսը։ Եթե նրանք կարողանան կոալիցիա ձեւավորել, «Արդարություն եւ զարգացում»-ը կդառնա փոքրամասնություն։ Սակայն «Ազգայնական շարժումը» համառորեն չի ուզում կոալիցիա ձեւավորել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ»- նշեց Չաքրյանը։

Էրդողանի խնդիրն է ոչ միայն իր կուսակցությունը պահել իշխող դիրքերում, այլ նաեւ բավարար ձայներ հավաքել՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու համար։

Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս,CHP-ն՝ 25, MHP-ն՝16,3 եւ քրդական HDP-ն՝ 13,07 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ