News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայից հետազոտող Պաոլո Գոնելլան, Facebook-ի նորություններին հետեւելիս, մինչեւ հիմա գիտությանն անհայտ բույսի տեսակ է հայտնաբերել:

Ռեժինալդո Վասկոնսելոն այն լուսանկարել է դեռեւս 2012 թվականին, Բրազիլիայի լեռնագագաթների ջունգլիներում, եւ հրապարակել սոցցանցում: Ըստ Online-ի, Գոնելլայի ընկերը վերահրապարակել է լուսանկարը:

Պարզվել է, որ այն ցողաբույսի (Drosera) անհայտ տեսակ է, որը Drosera magnifica անվանումն է ստացել: Այն կարող է մինչեւ 1.5 մետր բարձրություն ունենալ եւ Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների՝ մեծությամբ երկրորդ գիշատիչ բույսն է: Այն սնվում է թիթեռի մեծության մանր միջատներով, որոնց որսում է կպչուն տերեւներով:

The Telegraph-ը նաեւ հաղորդում է, որ Drosera magnifica-ն ծայրահեղ վտանգի տակ է: Լեռը, որտեղ հայտնաբերվել է այս բույսի՝ առայժմ եզակի օրինակը, շրջապատված է կոտոշավորների համար արոտավայրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ