News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ավելացնելով, որ բնակչության նվազումն արձանագրվել է միգրացիայի բացասական մնացորդի հետեւանքով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը 3 մլն 5500 մարդ է՝ ներառյալ հանրապետությունից 1 տարի ժամկետով բացակայողների թիվը: 2014թ. հուլիսի 1-ին արձանագրված 3 մլն. 9800 մարդու համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 4300 մարդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ