News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «անհամաչափ պատասխան» տալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Փոխադարձության սկզբունքն, իհարկե, պատժամիջոցների նման ծավալի դեպքում, հիմնարար է: Միաժամանակ, պետք չէ բացառել որեւէ անհամաչափ գործողություն: Սակայն կրկնում եմ, դա ինքնանպատակ չէ: ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների վերաբերյալ նման որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շատ լավ հայտնի է, եւ այն չի փոխվում»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անօրինական են, եւ հակասում են միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաեւ զգալիորեն վնասում են երկու երկրների հարաբերոթյուններին: «Քայլերը, որոնք ամերիկյան կողմն անում է, առանց պատճառի  եւ ակնհայտ որեւէ հստակ նպատակ չունեն: Բացի բացասականից՝ այդ քայլերը որեւէ այլ բանի չեն հանգեցնի»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների եւ գործարարների դեմ: Մասնակի պատժամիջոցների տակ են հայտնվել «Վնեշէկոնոմբանկի» եւ «Ռոսնեֆտ»-ի կառույցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ