Canon ընկերությունը ներկայացնում է MH20F-SH տեսախցիկը, որը կարող է նկարահանել գրեթե կատարյալ մթության մեջ, հայտնում է Gizmodo-ն։
Դա հնարավոր է դարձել 19 միկրոն մեծությամբ պիքսելների շնորհիվ, ինչը 7.5 անգամ ավելի շատ է, քան հայելային ֆոտոապարատներինը։ Այս չափի պիքսելները ֆոտոխցիկ կաղապարին թույլ են տալիս ավելի շատ լույս ստանալ, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում լուսանկարել մթության մեջ։ Կաղապարի չափը 2.26 մեգապիքսել է, ինչը հնարավորություն է տալիս նկարել 1920X1080 որակի տեսանյութ՝ կադրերի 24, 30 եւ 60 FPS հաճախականությամբ։ ISO-ի պարամետրը կարող է կազմել մինչեւ 4 000 000, փոխանցում է Gazeta-ն։
10х10х10 սմ չափերով ապարատը արժի 30 հազար դոլար։