News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավստրալական Սիդնեյում բարձր տեխնոլագիական ճանապարհային նշաններ են տեղադրել՝ օգտագործելով էլեկտրոնային թանաք: Ըստ JCNews.ru-ի, նորարարական տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ ճանապարհային նշանների վրա տեղեկությունները կարելի է փոխել առանց լրացուցիչ ծախսերի եւ կառույցի փոփոխության: Բավական է միայն նոր տեղեկությունը ներբեռնել հիշողության սարքի մեջ:

Բացի այդ, նոր ցուցանակներն ավելի էկոլոգիական են: Դրանք էներգիա են ստանում արեւային մարտկոցներից:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ, արտասովոր որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ պաշտոնյաները հաշվարկել են ճանապարհային ստանդարտ նշանների կանոնավոր փոփոխության համար ծախսվող գումարը: Եթե Սիդնեյում անցկացվող փորձի արդյունքները դրական լինեն, ավստրալացիների օրինակին կարող են հետեւել նաեւ այլ երկրներ:

Նշենք, որ միայն Լոս Անջելեսում տարեկան մինչեւ 9.5 մլն դոլար է ծախսվում ճանապարհային ենթակառուցվածքների պատշաճ տեսքն ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ