News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծնելիության մակարդակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Հանրապետության մի շարք մարզերում գրանցել է բնական աճի նվազում: Ծնելիության մակարդակը նվազել է: Ծնունդներն ավելի քիչ են եղել, քան մահվան դեպքերը»,- ասաց Կարինե Կույումջյանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ. առաջին 6 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 18 719։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (19 249 ծնունդ) ծնելիությունը նվազել է 2.8 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ