News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015թ. Սեւանում ջրահեղձվել է 2 մարդ, որից մեկը` սեզոնից դուրս: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը՝ նշելով, որ նախորդ տարիների համեմատ այս տարի դժբախտ պատահարների թիվն էապես չեն փոխվել, միայն ավելացել են 911-ին ահազանգերի թիվը:

«2013թ. Սևանում ջրահեղձվել է 5 մարդ, որից 4-ը` սեզոնից դուրս, 2014թ.` 4 հոգի, բոլորն էլ սեզոնի ընթացքում: Իսկ այս տարի գրանցվել է 2 դեպք, որից մեկը` սեզոնից դուրս: 2013թ. մեր ջոկատի կողմից փրկվել է 22 հոգի, անցած տարի՝ 26 հոգի, իսկ այս տարի արդեն մեկ ամսում՝ 16 հոգի»,-ասաց Արմեն Ճզմաչյանը:

Ջրափրկարարական ջոկատի հրամանատարը դժբախտ պատահարներից խուսափելու համար Սեւանում հանգստացողներին խորհուրդ տվեց ալկոհոլ օգտագործելուց հետո ջուրը չմտնել, չլողալ լճի անծանոթ վայրերում, հնարավորության դեպքում լողալ այնտեղ, որտեղ կան փրկարարական կետեր, զննել լողափի ռելիեֆը, ուշադիր լինել սուր, կտրող, ծակող առարկաներից, լսել փրկարարների ցուցումները, պահպանել անվտանգության կանոնները:

Արմեն Ճզմաչյանը նաեւ նշեց, որ հունիսի 1-ից հատուկ ջրափրկարար ջոկատն անցել է ուժեղացված ռեժիմով ծառայության եւ բացի կենտրոնական կայանից փրկարարները ծառայություն են իրականացնում նաև Սևանի ավազանի 3 հանրային լողափերին:

«Կենտրոնական կայանում ջրափրկարարական ծառայությունն իրականացվում է 24 ժամյա հերթապահուոյուն, իսկ հանրային լողափերին՝ առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 21:00-ը»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ