News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գազպրոմ»-ը եւ թուրքական Botas-ը համաձայնություն են ձեռք բերել գազի զեղչի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախարարի խոսքով՝ զեղչի չափը կազմում է 10.25 տոկոս։ «Ըստ մեր տեղեկությունների՝«Գազպրոմ»-ը եւ Botas-ը համաձայնության են եկել։ Զեղչը կկազմի 10.25 տոկոս»,- հայտարարել է Նովակը։

ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի համար գազի գնի զեղչը «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության համաձայնության առանցքային գործոնն է։

Հուլիսի 31-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ազդարարել էր Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ