News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի բանտերում գտնվող բանտարկյալների համար կարող են սահմանափակել պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը, հաղորդում է TheLocal.no-ն:

Մինչ օրս ազատազրկման վայրերի ղեկավարությունն իրավունք չի ունեցել բանտարկյալներից առգրավել պոռնոգրաֆիկ նյութերը կամ թույլ չտալ նրանց նման նյութեր ստանալ: Արդյունքում բանտարկյալներն օրինական կերպով անսահմանափակ հասանելիություն են ունեցել պոռնոգրաֆիկ նյութերին:

Նոր կանոններով բանտի ղեկավարությունն իրավունք ունի թույլ չտալ բանտարկյալներին պոռնոգրաֆիկ նյութեր ունենալ, եթե բանտի աշխատակիցները որոշեն, որ այդ նյութերը «կոնկրետ եւ բարձր» սպառնալիք են ներկայացնում բանտի անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ