News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխիայի եւ Հունգարիայի հետ սահմանին 76 ապօրինի ներգաղթյալների խումբ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Պլզենի երկրամասի ոստիկանության ներկայացուցիչ Իվանա Ելինկովան։

«Հաստատում եմ, որ մենք կանգնեցրել ենք բեռնատարը, որը մի քանի տասնյակ մարդ էր տեղափոխում։ Վարորդը օտարերկրացի է եղել»,- ասել է նա։

Ապօրինի ուղեւորների թվում եղել է 23 երեխա։ Ենթադրվում է, որ ձերբակալվածների մեծ մասը Սիրիայի, Պակիստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են։ Նրանցից ոչ ոք փաստաթուղթ չի ունեցել։

Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ապօրինի ներգաղթյալների կենտրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ