News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում հունվարի 7-ին վրաերթի հետեւանքով մահացած թուրք լրագրող Գայե Ջոշարին վրաերթի օրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց գործով վկա, Իսրայելի բնակիչ Էլյաս Սալման: Նա նշեց, որ դեպքի օրը, ընկերներով եղել են ռեստորանում, մինչև իրենց միանալը Գայե Ջոշարին օգտագործած է եղել ալկոհոլ, մեկ բաժակ ալկոհոլ էլ խմել է իրենց հետ, որից հետո Ջոշարիին ընկերներով՝ ժամը 05:30-ի սահմանում տարել են Թումանյան փողոց: Քանի որ Գայեն ոչ սթափ վիճակում է եղել, Էլյասն անհանգստացել է և մեքենայից հետևել է՝ արդյոք նրա հետ ամեն ինչ կարգին է: Այնուհետև կորցրել է նրան տեսադաշտից: Ամիրյան-Թումանյան խաչմերուկում քիչ անց կնոջ ճիչ է լսել և վազել այդ ուղղությամբ, Գայեին հայտնաբերել է գետնին ընկած՝ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի դիմաց: Միանգամից փորձել է կանչել «Շտապօգնություն», մինչև այդ էլ փորձել է Գայեից իմանալ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, սակայն վերջինս միայն արտասվել է և ասել, որ ուզում է վերադառնալ Թուրքիա: Էլյաս Սալմեի խոսքով՝ առաջինը դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, այնուհետև` «Շտապօգնության» մեքենան: Այդ ընթացքում Սալմեն նաև փորձել է դեպքի վայրում գտնվող տաքսու վարորդից՝ Արամ Գրիգորյանից հարցնել, թե ինչ է տեղի ունեցել, վերջինս էլ պատասխանել է, որ Գայեին տեսել է գետնին պառկած, ինքը նրան մեքենայով չի հարվածել:

«Գայեի հետ ես էլ «Շտապօգնության» մեքենայով գնացի հիվանդանոց, նրա գիտակցությունը տեղն էր, ցավից  գոռում էր ու անընդհատ ասում էր, որ ուզում է վերադառնալ տուն»,-ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում թուրք լրագրողուհուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանն էլ նշեց, որ կատարվածում իրեն մեղավոր չի ճանաչում. «Ճանապարհային երթևեկության ոչ մի կանոն չեմ խախտել, Գայե Ջաշարին եղել է փողոցի երթևեկելի մասում գետնին պառկած»:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Գրիգորյանը 2014թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 40 կմ/ժամ արագությամբ վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ ՝ ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում։

Քննության նյութերի համաձայն՝ չհասած Մաշտոցի եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` վարորդը երթեւեկելի ուղեմասում պառկած Գայե Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել եւ անզգուշությամբ պատճառել մահ։

Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ թուրք լրագրողը հայ-թուրքական ծրագրերից մեկի շրջանակում 2014թ. նոյեմբերից աշխատում էր Երեւանում եւ ժամանակավորապես բնակվում Թումանյան փողոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ