GfK վերլուծական ընկերության հետազոտության արդյունքների համաձայն, աշխարհի 22 երկրներից համացանցի օգտատերերի 31%-ը վստահ է, որ իրենց տվալների ամպային պահուստարան է անհրաժեշտ:
Հարցին, համաձա՞յն են հետեւյալ պնդմանը՝ «Ինձ համար կարեւոր է համացանցում պաշտպանված տիրույթ օգտագործելը, որը հասանելի է ցանկացած վայրից եւ ցանկացած սարքից՝ լուսանկարներ, երաժշտություն եւ փաստաթղթեր պահելու համար», հարցվածների 31%-ը դրական են պատասխանել, 18%-ը՝ բացասական:
Ըստ Gazeta-ի, ամպային պահուստարանների կողմակիցների ամենամեծ թիվը Լատինական Ամերիկայի երկրներում է, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Չինաստանում: Ամենաշատն այդ պնդմանը համաձայնել են 30-39 տարեկանները՝ 37%-ը: