Հուլիսի 29-ին, ժամը 21.45-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: