News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում աճել է եւ ինքնասպանությունների, եւ ինքնասպանության փորձերի թիվը: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ավելացնելով, որ ինքնասպանություն գործողները, կամ փորձ անողների մեծամասնությունը գործազուրկ են եղել:

2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է 397 ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 74 դեպքով:

397-ից 285–ը եղել են ինքնասպանության փորձեր, իսկ 112-ն ավարտվել են ինքնասպանությամբ: 51-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, 246-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ: 

Ինքնասպանությունների մեծամասնությունը գործել են կախվելու  եղանակով, գրանցվել են նաեւ բարձրությունից նետվելու, սուր կտրող-ծակող գործիքներով ինքնավնասման եւ հրազենի կամ այլ ռազմամթերքի օգտագործմամբ ինքնասպանության փորձեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ