News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային եւ սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երեւան` մաքսային ձեւակերպումներ իրականացնելու: Նման ընթացակարգն առաքանու հասցեատիրոջ համար ժամանակատար էր, լրացուցիչ բարդություններ եւ ծախսեր էր առաջացնում՝ խոչընդոտելով նաեւ էլեկտրոնային առեւտրի զարգացմանը: Համակարգի մշակման փուլում հաշվի են առնվել ինչպես «Հայփոստ» ՓԲԸ-ի առաջարկներն, այնպես էլ սուրհանդակ կապի այլ օպերատորների կարիքները: «Հայփոստ»-ի հետ համատեղ իրականացվել է փոստային առաքանիների տրամադրման ու հաշվառման բիզնես գործընթացների վերլուծություն եւ ստանդարտացում՝ ապահովելով մասնակից կողմերի գործառնությունների դյուրինացում եւ պարզեցում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ մինչեւ 200 հազար դրամ արժեքով առաքանու դեպքում մաքսային որեւէ վճար չի կատարվում, իսկ այդ շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարների հաշվարկման հիմք է ընդունվում առաքանու արժեքը. «Այս բարեփոխման գլխավոր առավելությունն այն է, որ քաղաքացին որեւէ առնչություն չի ունենում մաքսային մարմինների հետ»,-նշել է փոխնախարարը: Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի խոսքով, այսուհետ քաղաքացին կարող է փոստային առաքանին ստանալ իրեն ամենամոտ փոստային մասնաճյուղից, իսկ սուրհանդակային առաքանիները՝ տանը՝ ապահովելով «դռնից-դուռ» առաքումների սկզբունքը:

«Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է ընձեռում կիրառել կառավարման եւ հսկողության ժամանակակից մեխանիզմներ. ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում, հաշվետվությունների ավտոմատ ստացում, ռիսկերի գնահատում, վերլուծական գործիքների կիրառում»,-նշել է Սաղոյանը:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ «ՀայՓոստ»-ի միջեւ համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից. «Մեր նպատակն է՝ բարելավել եւ ընդլայնել  ծառայությունները հաճախորդի կարիքները բավարարելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի միջեւ նոր կամուրջ ստեղծելու նպատակով»,- նշել է Գեչիչյանը: Համակարգի շահագործումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Ֆինանսների նախարարությունը «Հայփոստ»-ի աշխատակիցների համար կազմակերպել է դասընթացներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ