News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոլորին հայտնի է, որ կաթնամթերքը կալցիումի, վիտամի D-ի, կալիումի եւ այլ օգտակար տարրերի մի ամբողջ պաշար է պարունակում։ Այս բոլոր օգտակար տարրերը շատ կարեւոր են Ձեր եւ Ձեր  ապագա երեխայի ոսկորների, ատամների, մկանային համակարգի, արյունատար եւ սրտանոթային համակարգի զարգացման համար։

Սակայն, շատ հաճախ կանայք հղիության ընթացքում խուսափում են կաթնամթերք օգտագործելուց՝ վախենալով ավելորդ կիլոգրամներ ձեռք բերել։ Այս է պատճառը, որ բազմաթիվ բժիշկներն ու դիետոլոգները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք։ Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը պարունակում է նույնքան օգտակար տարրեր եւ հանքանյութեր, որքան ավանդական կաթնամթերքը եւ միեւնույն ժամանակ կարգավորում է արյան ճնշումը, օգնում ազատվել ավելորդ քաշից, կանխում սրտի կաթվածի հավանականությունը։

Ինչպես հղիության, այնպես էլ ետծննդյան ժամանակահատվածում կանանց մոտ համեմատաբար թուլանում են ոսկորները, ատամները սկսում արագ փչանալ, նյարդերն էլ ավելի են լարվում։ Ուստի՝ օգտագործելով 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ, դուք ունենում եք՝

1. Ամուր ոսկորներ եւ առողջ ատամներ:  Մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթը պարունակում է 299մգ կալցիում: Այն օրգանիզմի կալցիումի օրական պահանջի 30%-ն է: Կալցիումը նպաստում է նաեւ ատամների առողջությանը, արյան ճնշման կարգավորմանը, մկանային եւ նյարդային համակարգերի նորմալ գործունեությանը:

2. Սուր տեսողություն: Բոլորիս հայտնի է, որ տեսողության խանգարման հիմնական պատճառը օրգանիզմում վիտամին D-ի պակասն է: 1 բաժակ կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամին D-ի օրական պահանջի 10%-ը:

3. Ամուր նյարդեր: Կաթում պարունակվող վիտամին B-ն նպաստում է արյան կարմիր գնդիկների ձեւավորմանը, նյարդային բջիջների նորմալ կենսագործունեությանը, նպաստում է սպիտակուցների ճեղքմանը եւ տարրալուծմանը օրգանիզմում: Այս վիտամինն օգտակար է նաեւ աչքերի եւ մաշկի համար:

4. Առողջ սիրտ-անոթային համակարգ: Կալիումով հարուստ սննդի ամենօրյա օգտագործումը երկու անգամ նվազեցնում է կաթվածի ռիսկը: 1 բաժակ կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ կալիումի օրական պահանջի 11%-ը:

5. Ուժեղ մկաններ: Սպիտակուցներն անհրաժեշտ են մկանային բջիջների վերականգնման, նոր բջիջների ստեղծման համար: Ի դեպ, կաթը պարունակում է  արագ տարրալուծվող սպիտակուցներ, որոնք շատ արագ են վերածվում ամինաթթուների եւ ներծծվում արյան մեջ: 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթը պարունակում է օրգանիզմի սպիտակուցների օրական պահանջի  16%-ը:

Այսպիսով, հղիության եւ ետծննդյան ժամանակահատվածում, օգտագործելով ցածր յուղայնությամբ կաթնամթերք, Ձեր եւ Ձեր երեխային ապահովում եք օգտակար տարրերի, հանթանյութերի եւ վիտամինների հսկայական պաշարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ