News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վերմոնտ նահանգը հայտնի է գարեջրագործությամբ: Միլիոնավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ՝ թարմ գարեջուր վայելելու, սակայն արտադրությունն այնքան շատ է, որ առաջարկը գերազանցում է պահանջարկը:

Քանի որ լավ գարեջուրը երկար չի պահպանվում, գարեջրագործները ստիպված են իրենց արտադրանքի կիրառման նոր միջոց գտնել: Նրանք որոշել են գարեջուրն օգտագործել պանրի արտադրության մեջ:

Kedem-ի փոխանցմամբ, գարեջրի ավելցուկն օգտագործում են վերմոնտյան պանիրների պահպանման եւ լվացման համար: Դրանից հետո պանիրը թեթեւակի հողասնկային բույր է ստանում եւ փափկանում է:

Ներկայում Վերմոնտում առնվազն 12 տեսակի գարեջրային պանիր են արտադրում, ինչը լավ եկամուտ է ապահովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ