Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ ավտոտնակի հետնամասում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ПМН-2 տիպի հակահետեւակային ական: