News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալական փոխազդեցությունն անհրաժեշտ է՝ երեխային օտար լեզու սովորեցնելու համար: Այսպիսի եզրահանգման են եկել անգլախոս ընտանիքներից 17 երեխայի մասնակցությամբ հետազոտություն անցկացրած մասնագետները: Փոքրիկները 9.5 ամսական են եղել:

4 շաբաթ շարունակ երեխաներն իսպաներենի դասերի են հաճախել: Նրանք 12 դասընթաց են ունեցել, յուրաքանչյուրը՝ 25 րոպե տեւողությամբ: Ուսուցիչը երեխաների համար իսպաներենով գրքեր է կարդացել, նրանց հետ խաղացել եւ խոսել այդ օտար լեզվով:

Այս ընթացքում, ըստ Science World Report-ի, հետազոտողները հետեւել են փոքրիկների աչքերի շարժումներին, ինչի շնորհիվ կարելի է դատել երեխաների սոցիալական ունակությունների մասին: Երեխան նախ տեսողական կապ է հաստատել, այնուհետեւ նայել այն օբյեկտին, որի ուղղությամբ նայել է դիմացինը: Գիտնականները ենթադրում են, որ դա կարեւոր դեր ունի նոր լեզու սովորելիս:

MedDaily-ի փոխանցմամբ, հետազոտությունից առաջ եւ հետո մասնագետները հաշվարկել են, թե երեխաները որքան հաճախ են հայացքն ուսուցչից ուղղում խաղալիքին, որը վերջինը ցույց է տալիս նրանց: Բացի այդ, նրանք չափել են երեխաների ուղեղի ակտիվությունն այն ժամանակ, երբ վերջիններն անգլերեն եւ իսպաներեն հնչյուններ են լսել: Արդյունքում պարզվել է, որ սոցիալական փոխազդեցությունը երեխաներին օգնում է օտար լեզու սովորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ