News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի Շանգալ քաղաքի բնակիչ, ազգությամբ եզդի 14–ամյա Ադլ Բեշար Շանգալին, որն իր ընտանիքի հետ հրաշքով է փրկվել «Իսլամական պետության» ոճրագործություններից, ծնողների ու եղբոր հետ Էրբիլից Հայաստան է տեղափոխվել նախօրեին: Սակայն, Ադլի ընտանիքի 5 անդամները՝ 3 քույրերն ու 2 եղբայրները, Էրբիլում են դեռ,  չեն կարողացել իրենց հետ գալ, քանի որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունեցել: Ադլ Բեշարին Շենգալում  իր ընտանիքի 9 անդամների հետ սեփական տանն ապրել է բարեկեցիկ կյանքով, խաղաղ ու երջանիկ, մինչև որ «Իսլամական պետությունը» հասել է նաև իրենց քաղաք: Նա ականատես է եղել, թե ինչպես են իսլամիստները առանց խնայելու սպանում եզդիներին՝ իր հարևաններին, հարազատներին, ընկերներին:

«Հիշում եմ, որ իսլամիստները ոչ ոքի չէին խնայում, սպանում էին փոքրերին, ծերերին, կանանց, տղամարդկանց գլխատում էին: Իմ հարազատներից մի քանիսն էլ են գերի ընկել և սպանվել: Մենք հզոր զենքեր չունեինք, որպեսզի կարողանայինք պայքարել ու չփախչել: Ի վերջո, իմ ընտանիքին հաջողվեց փախչել Շանգալի լեռներ, որտեղ հազիվ էինք կարողանում գոյատևել»,-ասաց նա:

Ադլի խոսքով՝ ինչպես իր ընտանիքը, այնպես էլ հարյուրավոր եզդի ընտանիքներ՝ թողնելով իրենց տունը, հայրենի քաղաքը, ստիպված ընտանիքներով փախչել են Շանգալի լեռներ, որոշ ժամանակ անց տեղափոխվել են Սիրիա, և այնտեղից էլ հասել Թուրքիա։ Ադլը այժմ մի երազանք ունի, նա ուզում է, որ մի օր Շանգալում իրավիճակը կայունանա և ինքը կրկին վերադառնա հայրենի տուն:

«Եթե Հայաստանում ստացվի կարգավորել մեր կյանքը՝ կմնանք այստեղ, սակայն ուզում եմ, որ մի օր Շանգալում իրավիճակը կայունանա և կրկին վերադառնամ հայրենիք՝ իմ օջախ: Այժմ մեզ համար կարևորն այն է, որ խաղաղ է այստեղ, չկան իսլամիստներ, մեզ սպանողներ: Մեզ համար այժմ աշխատանք ունենալն այնքան էլ կարևոր չէ, եթե սպանողներ չկան, ուրեմն կապրենք: Հայաստանը դեռ չեմ հասցրել տեսնել, բայց գյուղը, որտեղ որ պետք է ապրենք, գիշերը տեսել եմ, սիրեցի այն, Երևանն էլ է շատ գեղեցիկ: Նույնիսկ դուր էլ չգար, մեզ համար ամենակարևորը իսլամիստներից հեռու լինելն է»,-ասաց նա:

Նշենք որ հուլիսի 30-ին, «Հայաստանի Սինջար եզդիների»  միավորման աջակցությամբ Հայաստան  են տեղափոխվել եզդի 3 ընտանիքներ, որոնք բնակվելու են Արմավիրի մարզի Արաքս գյուղի տներից մեկում, մինչև որ հնարավորություն լինի բոլորին տուն տրամադրել:

Ընտանիքներին օգնելու համար եզդի համայնքը դրամահավաք է կազմակերպել, ոմանք սնունդ են հատկացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ