News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրացի զինվորականները ուսուցման կուրս կանցնեն արտասահմանում ֆրանսիացի հրահանգիչների հրամանատարության ներքո։ Վրաստանին նման պայմաններ են ներկայացրել Ֆրանսիայից ՀՕՊ սարքավորումներ գնելու համար։

Զինվորականների առաջին խումբը կմեկնի ուսումնառության արդեն 2016թ., ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին։

«Ձեզ հայտնի է, որ համաձայնությունն արդեն ստորագրվել է։ Կառավարության նիստում այսօր հաստատվել է դրա ֆինանսական մասը։ Առաջիկա տարվա ընթացքում համապատասխան զորակազմը կուղեւորվի Ֆրանսիա ուսուցման համար։ Ֆրանսիացիները նույնպես Վրաստան կգան մեր զինծառայողներին նախապատրաստելու համար»,- ասել է նախարարը, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Հուլիսի 10-ին Վրաստանի պաշտպանության նախարարը Փարիզում ֆրանսիական MBDA ընկերության հետ նորագույն ՀՕՊ համալիրների մատակարարման համաձայնագիր էր ստորագրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ