News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է բողոք ներկայացնել, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ճապոնացի պաշտոնյաների հեռախոսազրույցները։ Այս մասին հայտնում է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով իր կառավարական աղբյուրները։ Նշենք, որ WikiLeaks կայքում հրապարակում էր հայտնվել, որի համաձայն՝ Ճապոնիայի 35 քաղաքացիների նկատմամբ գաղտնալսում է իրականացվել։

WikiLeaks-ի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Ճապոնիայի նախարարներին, մի Կենտրոնական բանկի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ տնօրենին, Mitsubishi ավտոարտադրողի գազային ստորաբաժանման աշխատակիցներին ու Mitsui առեւտրային ընկերության նավթային ստորաբաժանման ներկայացուցիչներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ