News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում շարունակում են կարգուկանոն հաստատել երկրի Զինված ուժերում։

Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է  Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի նախկին պետ գնդապետ Միրզալի Յուսիֆովի դատավճիռը։ Դատարանի  վճռով Յուսիֆովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 311-րդ հոդվածով (կաշառակերություն)։ Յուսիֆովը նախկինում եղել է նաեւ ՊՆ 112-րդ գնդի հրամանատարը։

Նշենք, որ օրերս Ադրբեջանի կաշառակերության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել էին ՊՆ Բարձրագույն ռազմական դպրոցի եւս 3 աշխատակիցների։ Նրանք բոլորը մեղադրվում են կաշառակերության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ