Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 31-ին՝ ժամը 14:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Բնակարանում հայտնաբերվել է 1940թ. ծնված Ժ. Հ.-ի դին: