News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քրդերը ծնվել են հավատարիմ լինելու համար: Պետություն չունեցող մերձավորարեւելյան ցանկացած ժողովրդի Առաջին աշխարհամարտից հետո ազատություն խոստացան, իսկ քրդերը նույնիսկ պատվիրակություն ուղարկեցին Վերսալ՝ անվտանգ սահմանների մասին խնդրանքով: Այս մասին «The Independent» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Սակայն նրանք փոքրիկ երկիր ստացան այն ժամանակվա Թուրքիայում, իսկ Քեմալ Աթաթուրքի իշխանության գալով զրկվեցին նաեւ դրանից: «Այդպիսով, մեծ պատերազմում հաղթողներ 1922-23 թվականներին հանդիպեցին Լոզանում եւ հրաժարվեցին քրդերից (ինչպես եւ հայերից), որոնք արդեն ցրվեցին թուրքական նոր պետությունում, ֆրանսիական Սիրիայում եւ Իրանում, ինչպես նաեւ բրիտանական Իրաքում»,- գրում է Ֆիսկը:

Այդ ժամանակից ի վեր դա քրդերի համար ողբերգություն դարձավ, եւ գրեթե յուրաքանչյուր տարածաշրջանային գերտերություն մասնակցություն ունեցավ դրանում: Լրագրողի խոսքով, ամենակոպիտը թուրքերն ու իրաքյան արաբներն էին, ամենից ցինիկը՝ բրիտանացիներն ու ամերիկացիները: «Զարմանալի չէ, որ հիմա թուրքերը նորից գնդակոծում են քրդերին»,- նշում է հեղինակը:

Ֆիսկը նաեւ ընդգծում է, որ քրդերը չյուրացրեցին անցյալի դասերը, եւ արդեն ծոցի պատերազմի ժամանակ ամերիկացիները նրանց կոչ արեցին ըմբոստանալ Սադամի դեմ: Ամերիկացիները, ըստ նրա, թույլ տվեցին, որ հազարավոր քրդեր զոհվեն, իսկ մի քանի շաբաթ անց «անվտանգության» գոտի ստեղծեցին, որը նույնպես, ինչպես պարզվեց, պատրանք է:

Հեղինակը հիշեցնում է, որ քրդերն անցյալ տարի մարտի նետվեցին ԻԼԻՊ-ի դեմ, երբ ամերիկացիները կրկին որոշեցին, որ քրդերը կարող են օգուտ բերել: Այն ժամանակ Թուրքիան միայն անօգնական հետեւում էր, թե ինչպես է Քուրդիստանն Արեւմուտքի պայքարի առաջամարտիկը դառնում: Ֆիսկի խոսքով, այդ պատճառով էլ հիմա Թուրքիան որոշեց հարվածել ՔԱԿ-ի հետակետերին, իսկ ամերիկացիների համար բացեց «Ինջիրլիք» ռազմակայանը: Եվ շուտով աշխարհը կմոռանա, որ իսլամականներն ազատորեն տեղաշարժվում էին Թուրքիայի եւ Սիրիայի սահմանների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ