News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական The Independent թերթի ճանապարհորդությունների սյունակում հայկական սուրբ Ղազար կղզու մասին հոդված է լույս տեսել։

«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Սուրբ Ղազար կղզին հատուկ նշանակություն է ստանում։ Բորոտներով բնակեցված կղզին նվիրվել էր հայ Մխիթար վանականին, որը հալածանքների պատճառով փախել էր Կոստանդնուպոլսից»,- ասված է հոդվածում։

Հաղորդվում է, որ անգամ Նապոլեոնը, որը վանքերի հանդեպ սեր չէր տածում, ապշած էր մնացել եւ փրկել էր կղզին ոչնչացումից։ Այսօր կղզում ապրում է 12 գիտնական վանական եւ 5 վանական եղբայր, որոնց պահպանությանն է հանձնված 200 000 գիրք, 4.500 հազվագյուտ ձեռագիր եւ էզոտերիկ գանձերի հավաքածուներ։

«Հայկական գանձերի թանգարանում կան հսկայական կտավներ, Բրոնզի դարին պատկանող մետաղական աշխատանքներ, մ.թ.ա. 1-ին դարի ոսկյա դրամներ, Հայաստանի Առաջին Հանրապետության տպագրության նմուշներ եւ 1366թ. կռած՝ Կիլիկյան Հայաստանի Լեւոն 6-րդ Լուսինյան թագավորի թուրը»,- պատմում է հեղինակը։

Հոդվածում նշվում է, որ վանքի հոգին պահվում է 3 գրադարաններում՝ հիասքանչ մոնումենտալ գրադարանից, որի գրադարակներում հազվագյուտ եվրոպական հատորներ են պահվում, Բայրոնի սենյակով մինչեւ ձեռագրերի կլոր սրահը, որտեղ պահվում է աշխարհում ամենակարեւոր հայկական ձեռագրերի հավաքածուներից մեկը, այդ թվում՝ 862թ. գրված Աստվածաշունչը։ Գրադարանում պահվում են նաեւ վաղ հայերեն թարգմանություններ, օրինակ, Փիլոն Ալեքսանդրիացու, Հեսեոդոսի եւ Հովհաննես Ոսկեբերանի ստեղծագործությունները, որոնց բնօրինակները չեն պահպանվել, սակայն վանականները, դրանք թարգմանելով լատիներեն, այդպիսով նոր կյանք հաղորդել այդ գործերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ