News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող՝ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությանը միանալու պաշտոնական որոշում դեռեւս չի կայացրել, սակայն չի բացառում հետագայում նրանց միանալը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը: 

«Շատ կերեւոր գործ են անում, ինքս աջակցելու եմ: Չի բացառվում, որ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը նույնպես որոշ ժամանակ անց բարձրացնի այդ հարցը: Մենք լինելու ենք այնտեղ, որտեղ «ոչ» է ասվելու սահմանադրական չարեփոխումներին»,- ասաց Դավիթ Սանասարյանը: 
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ անհրաժեշտ է մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին եւ «դեմ» քվեարկել, իսկ այն ընդունվելու դեպքում՝ հավաքվել Ազատության հրապարակում եւ հետընտրական պայքար սկսել: Նա վստահ է. այդ ժամանակ կհավաքվեն ավելի մեծ թվով քաղաքացիներ, քան Բաղրամյան պողոտայում էին:

«Ամեն պայքար իր հետ նոր ուժ ու ալիք է բերելու: Պետք չէ մտածել, որ Բաղրամյանը եղավ, էլ նման բան չի լինելու: Ես վստահ եմ, որ ավելի լավ է լինելու»,- ասաց Դավիթ Սանասարյանը: 

Նշենք, որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող բոլոր ուժերին համախմբելու գործընթաց է սկսել: Թե ինչպես են պայքարելու բարեփոխումների դեմ՝ դեռեւս վերջնականապես չի որոշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ