News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայի հարավում Embraer Phenom 300 օդանավի վթարից զոհվել են «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի հարազատները: Նրանց շարքում են ահաբեկչի խորթ մայրը՝ Ռաջա Հաշիմը եւ նրա խորթ քույրը՝ Սանա բեն Լադենն ու նրա ամուսինը՝ Զուհաիր Հաշիմը: Այս մասին ամերիկյան NBC News-ին պատմել են բեն Լադենի ընտանիքի ընկերները:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նաիֆ բեն Աբդել Ազիզն արդեն իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդում է НТВ-ն:

Embraer Phenom 300 մասնավոր օդանավը կործանվել է հուլիսի 31-ին, Անգլիայի հարավում: Միլանից թռչող օդանավը Բլեկբուշ օդանավակայանում վայրէջքի ժամանակ ընկել է ավտոշուկայի վրա: Զոհվել են օդաչում եւ երեք ուղեւորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ