News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բիլ եւ Հիլարի Քլինթոնների եկամուտը 2007-2014 թվականների ընթացքում կազմել է մոտ 140 մլն դոլար: Հիլարի Քլինթոնի հայտարարագրի համաձայն, այդ ընթացքում իրենց ընտանիքը 43,6 մլն դոլարի հարկ է վճարել: Եվս մոտ 15 մլն դոլար ծախսել են բարեգործական նպատակներով՝ Clinton Foundation ընտանեկան հիմնադրամի միջոցով:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել, երբ տուն առ տուն փող ենք հավաքել երեխաների պաշտպանության հիմնադրամի համար եւ վաստակել 16 450 մլն դոլար»,-ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ իրենց հարստության համար իրենք պարտական են Ամերիկային եւ այն հնարավորություններին, որը նա տվել է, հաղորդում է Lenta.ru со ссылкой на-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Դատելով հարկային հայտարարագրից, նրանց տարեկան բյուջեում կորուստ է գրանցվել 2008 թվականին, երբ Հիլարի Քլինթոնն առաջադրվել ու պարտվեց Բարաք Օբամային: Քլինթոնների եկամուտը 2007-ի 21 մլն դոլարից 2008-ին նվազել է մինչեւ 5 մլն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ