News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մոլդովայի ոստիկանությունը հուլիսի 31-ի երեկոյան Քիշնեւում վերացրել է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների վրանային ճամբարը: Դա արվել է այն բանից հետո, երբ Քիշնեւի վերաքննիչ պալատը անօրինական է համարել գործարար, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Պլախոտնյուկի տան մոտ ճամբար կազմակերպելը:

Մի քանի տասնյակ ցուցարարներ մնացել են ակցիայի վայրում: «Մենք ամեն օր գալու ենք այստեղ, մինչեւ չեղյալ հայտարարվի սակագների բարձրացման որոշումը»,-ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ «Կարմիր բլոկ» կուսակցության առաջնորդ Գրիգորի Պետրենկոն:
Պլախոտնյուկի տան մոտ բողոքի ակցիան սկսվել է նախորդ շաբաթվա վերջին:
Հուլիսի 31-ին Monitorul Oficial պետական պաշտոնական պարբերականը հրապարակել է Էներգետիկ ոլորտի կարգավորման ազգային գործակալության որոշումը, որով գազի ու էլեկտրաէներգիայի սակագները բարձրանում են մոտ 15 տոկոսով:

«Մոլդովագազ» ընկերությունը, որը ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, պահանջել է սակագները բարձրացնել 51 տոկոսով, սակայն այն բարձրացվել է միայն 15 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ