ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է մինչեւ 2025թ. ստեղծել աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը։
Այն Չինաստանում արտադրված ներկայիս հսկայից 20 անգամ ավելի արագ կլինի եւ կարող է մեկ վայրկյանում կատարել քվինտիլիոն (մեկ նիշ 18 զրո) գործողություն։
Նոր գերհամակարգիչը կօգտագործվի գիտական հաշվարկների եւ ազգային անվտանգության ոլորտում նախագծեր իրականացնելու համար, հայտնում է BBC-ն։