News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ձերբակալվել է MtGox բիթքոյն սնանկացած վիրտուալ փոխանակման կետի նախկին գլխավոր տնօրեն Մարկ Քարփելեսը, որին մեղադրում են խարդախության մեջ։

30-ամյա Քարփելեսը մասնավորապես մեղադրվում է մասնավոր էլեկտրոնային տվյալների եւ վիրտուալ բորսայի ֆինանսական տվյալների կեղծման մեջ։

Տոկիոյում գտնվող MtGox ընկերությունը դադարեցրել էր իր գործունեությունը 2014թ. փետրվարին եւ իրեն սնանկ էր հայտարարել։

Բիթքոյնը (bitcoin) վիրտուալ արժույթի ամենահաջող եւ ամենավիճելի սխեման է։ Այն օգտագործվում էր շատ երկրներում եւ մրցակցում էր ազգային արժույթների, այդ թվում՝ դոլարի եւ եվրոյի հետ։ Ընդ որում bitcoin-ը կապված չէ աշխարհի որեւէ արժույթի կամ ակտիվի հետ։ Նրա փոխարժեքը որոշում է շուկայի պահանջարկը եւ առաջարկը, գրում է «Փրայմ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ