Գեղարքունիքի մարզի Գավաք քաղաքում հուլիսի 31-ին ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքում գործող սուպերմարկետում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ապա դանակահարության. 4 երիտասարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոնից:
Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ վիրավորների վիճակը բավարար է: