News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի կոմունիստներ-կոմունիստական կուսակցության» Կրասնոդարի մասնաճյուղի նախագահ Միխայիլ Աբրամյանը հանել է իր թեկնածությունը նահանգապետի ընտորթյուններում՝ հօգուտ ՌԴ կոմկուսը ներկայացնող թեկնածու Նիկոլայ Օսադչիի: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն ուղարկել է Կրասնոդարի երկրամասի ընտրական հանձնաժողով:

«Ռուսաստանի կոմունիստներ-կոմունիստական կուսակցության» երկրամասային կոմիտեի քարտուղար Դմիտրի Պեչինսկիի տվյալներով, Աբրամյանը նման քայլի է գնացել Կուբանում ձախ ուժերի համախմբման նպատակով:

Այսպիսով, Կրասնոդարի երկրամասի նահանգապետի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածուներ: Կուբանի նահանգապետի պաշտոնակատար Վենիամին Կոնդրատեւը (Եդինայա Ռոսիա) եւ Նիկոլայ Օսադչին արդեն թեկնածուի վկայական են ստացել: Մյուս երեք թեկնածուները ստորագրությունների փաթեթը ներկայացրել են ընտրական հանձնաժողով:

Երկրամասում նահանգապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 13-ին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ