News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որ կդիմի պատասխան միջոցառումների, եթե ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցի հիման վրա Հաագայի արբիտրաժի որոշման կատարման շրջանակներում կալանք կիրառվի ՌԴ սեփականության նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության նամակը ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին, որտեղ մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ պատասխան նոտան ուղղված ամերիկյան դեսպանատանը՝ Հաագայի արբիտրաժի որոշման կատարման հետ կապված:

Հաագայի արբիտրաժը հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի որոշում է կայացրել Ռուսաստանից բռնագանձել 50 մլրդ դոլար: Ընկերության նախկին բաժնետերերը դիմել են Կոլումբիայի շրջանի դատարան՝ պահանջելով ճանաչել ու կատարել այդ որոշումն ԱՄՆ տարածքում: Ավելի վաղ ռուսական ակտիվները կալանքի տակ էին առնվել Ֆրանսիայում եւ Բելգիայում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հաագայի արբիտրաժի որոշումն անվանել է «ոչ արդարացի» եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող: Ռուսաստանի ԱԳՆ նոտայում նշվում է, որ ռուսական ակտիվների կալանքը հնարավոր հետեւանքներ կունենա ամերիկյան քաղաքացիների ու ու ընկերությունների համար:

Սակայն, ըստ «Կոմերսանտի», ՌԴ ԱԳՆ-ն հասկացնել է տվել, որ կվիճարկի ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի պահանջը ամերիկյան դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ