News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անբնական շոգի պայմաններում անջատել են էլեկտրականությունը, որի դեմ բողոքի են ելել քաղաքի մի քանի հարյուր բնակիչները: «Մենք բողոքում ենք չկայացած կառավարության դեմ, կառավարության, որը ի դերեւ է հանել սեփական ժողովրդի հույսերը»,-ասել է ցուցարարներից մեկը՝ Նահիդ Ահմադը:

Ցուցարարները մեղադրում են կառավարությանը, որ վերջինս բավարար չափով ներդրումներ չի կատարել ենթակառուցվածքների զարգացման համար:

Իրաքի վարչապետ Հեյդար Աբալին երկու օր առաջ հրամայել է անջատել պետական հաստատությունների եւ կառավարության պաշտոնյաների բնակարանների էլեկտրականությունը:

Այն բանից հետո, երբ Բաղդադում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի, Իրաքի կառավարությունը 4 օր պաշտոնապես ոչ աշխատանքային է հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ