News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր  Լին Անդերսոնը: Այս մասին հաղորդել է երգչուհուն ընտանիքը:

Անդերսոնը մահացել է Նեշվիլ քաղաքի (Թեննեսիի նահանգ) հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր թոքաբորբի ախտանշաններով: Մահվան պատճառը եղել է սրտի կանգը:

Անդերսոնն իր առաջին ալբոմը (Ride, Ride, Ride) թողարկել է 19 տարեկանում եւ իր վրա սեւեռել քննադատների ուշադրությունը՝ ստիպելով խոսել քանթրի ոճի նոր աստղի մասին:

Սակայն իրական հաջողություն նրան բերել է 1970 թվականի թողարկած Rose Garden սինգլը, որը 7 երկրներում գլխավորել է հիթ-շքերթները: Հենց այդ երգն էլ նրան «Գրեմմի» մրցանակ է բերել:

Ընդհանուր առմամբ, երգչուհին 33 ալբոմ է թողարկել, որոնցից վերջինը՝ 2015 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ