News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի վաշտի հրամանատար Տարոն Գեդեոնյանը մեղադրվում է ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի սպանության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տարոն Գեդեոնյանը մարտական դիրքում օգտագործել է ոգելից խմիչք, լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ արձակել կրակահերթ: Արձակված կրակոցներից ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը ստացել է հրազենային վիրավորումներ եւ Մարտակերտի հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ զինծառայողներ Սերյոժա Կարապետյանին եւ Շիրազ Գասպարյանին, որոնք մեղադրվում են դիտավորությամբ 11 հատ փամփուշտ ոնչնացնելու մեջ:

Տարոն Գեդեոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա կալանավորված է: Մյուս երկու զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք հանձնվել են հրամանատարության հսկողությանը:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 10-ին ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը եւ մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ