News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Ռուսաստանի հետ «Միստրալների» հարցով համաձայնություն ձեռք չի բերվել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ես այս հարցով համապատասխան որոշում կկայացնեմ մոտակա շաբաթներին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը Սեն Սիրկ Լապոպի քաղաք կատարած իր այցի ժամանակ, հաղորդում է BFM-ն:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «Միստրալների» հարցով որոշում կկայացնեն մինչեւ ամառվա վերջը: Նա չի պատասխանել լրագրողների ճշտող հարցերին այն մասին, թե խոսքը «Միստրալների» ՌԴ-ին փոխանցմա՞ն, թե դրանց արժեքի փոխհատուցման մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ