News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիան, հենվելով սեփական ժողովրդի, փառապանծ բանակի եւ հավատարիմ ընկերների ջանքերի վրա, կհաղթահարի բոլոր ագրեսիվ պլանները։ Այս մասին ասված է Սիրիայի նախագահ, երկրի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բաշար Ասադի ուղերձի մեջ, որը նա հղել է Սիրիայի Արաբական Բանակի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ։

Նա հիշեցրել է, որ բանակը Սիրիայի պաշտպանության, Հայրենիքի տարածքային ամբողջականության պահպանման գործում փայլուն պատմություն ունի եւ այսօր, պայքարելով արտաքին ավազակային խմբավորումների դեմ, շարունակում է հերոսական ավանդույթները՝ ողջ աշխարհին հայտարարելով, որ ֆաշիզմը, ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն։

«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդական աշխարհազորային ջոկատների եւ նրանց կողքին ամուր կանգնած  սիրիացի ժողովրդի աջակցությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության  բանակը անպայման հաղթանակ կտանի բոլոր ահաբեկիչների եւ  նրանց տերերի նկատմամբ, որոնք գիտեն, որ Սիրիան երբեք չի հրաժարվի ինքնիշխանության, անկախության եւ իր որդիների ձեռքերով ապագա կառուցելու իր օրինական իրավունքներից։ Սիրիացի ժողովուրդը շնորհակալ է յուրաքանչյուր զինվորի՝ այս սարսափելի մարտում կատարած յուրաքանչյուր սխրանքի համար։ Սիրիայի Արաբական Բանակը պաշտպանում է յուրաքանչյուր սիրիացու պատիվը ահաբեկիչներից եւ վարձկաններից երկիրն ազատագրելու այս պայքարում, որոնց աջակցում է ամերիկա-իսրայելական դաշինքը»,- ասել է Ասադը իր ուղերձում, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ