News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի արեւելյան գյուղերից մեկի բնակիչը հորդառատ անձրեւների շնորհիվ հայտնաբերել է 1.2 հազար տարվա վաղեմության դամբարան։ Գյուղացու խոսքով՝ անձրեւները քշել-տարել էին  հողի շերտը, որի տակ նա նկատել է սեւ աղյուսներ։ Տղամարդը փորել էր հողը եւ կոտրված սափորի եւ ափսեի բեկորներ հայտնաբերել։

Այս պահին հնագետները պեղումներ են իրականացնում։ Ինչպես գրում է «Սինհուա»-ն, Հուանհուա թանգարանի համակարգող Չժան Բաոգանը հայտնել է, որ  հնագետները արդեն հուղարկավորման 2 խուց են հայտնաբերել։

«Աղյուսները, սափորն ու ամանը հիմք են տալիս ենթադրել, որ դամբարանը կառուցվել է Տան դինաստիայի օրոք (618-907թթ.)»,- ասել է Բաոգանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ