Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին, ժամը 15.00, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1949 թ. ծնված Վարդգես Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2015 թ. փետրվարի 26-ից Մորդովիայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 196 հոդվածի /դիտավորությամբ սնանկացում/ մեղադրանքով: