ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կաշիրի փողոցում օգոստոսի 1-ին անհայտ անձինք գազի բալոնից գազ են արձակել ճապոնական «Տանուկի» ռեստորանի ցրիչի դեմքին եւ գողացել պատվիրված ուտելիքը, որը նա առաքում էր։
Կողոպուտից հետո չարագործներն անհետացել են անհայտ ուղղությամբ։ Ներկայումս կասկածյալներին որոնում են, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։