Հուլիսի 31-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» եւ «Աուդի 80» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Աուդի 80»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: