News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Դաղստանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 26-ամյա ուսանողի, որը փորձել էր հատել Սիրիայի սահմանը եւ միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Ինչպես գրում է Hurriyet-ը, տղան 6 ամիս առաջ դարձել էր դաղստանական մզկիթների արմատական համայնքի անդամ։

Նա հուլիսի 20-ին ժամանել էր Ստամբուլ, որպեսզի ավտոբուսով Թուրքիայի Հաթայ նահանգով անցնի Սիրիա։ Տղան կարճ հաղորդագրություն էր ուղարկել, թե մեկնում է հանգստի՝ Անկարայից 2 կմ հեռավորության գտնվող ծովափ։ Ծնողներին կասկածելի էր թվացել այդ աշխարհագրական սխալը, քանի որ Անկարան ծովափից բավական հեռու է գտնվում։ Դրանից հետո նրա ծնողները ժամանել էին Թուրքիա եւ որդու անհետացման մասին հայտնել իրավապահներին։

Թուրքիայի ազգային հետախուզությունը իրականացրած գործողության արդյունքում իրավապահները ձերբակալել էին տղային, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրան հանձնել են ծնողներին։ Ուսանողը  հայտարարել է, որ չէր պատրաստվում միանալ ԻՊ-ին, եւ սիրիական սահման էր տարվել բռնի կերպով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ