News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը (Դոգ) կդիմի Վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելով առաջին ատյանի` 4 տարվա ազատազրկման դատավճիռը: Այսօր մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի պաշտպան Գեորգի Մելիքյանը: 

«Մենք միանշանակ համամիտ չենք դատավճռի հետ: Իրենք իրավունք չունեին Վարդանին 4 տարվա ազատազրկման դատապարտել: Դատախազը 4 տարի 6 ամիս էր ուզել, դատավորն ընդամենը կես տարի իջeցրեց: Ակնհայտորեն էդպես են արել, որ 4 տարի դուրս գա»,-ասաց պաշտպանը`ավելացնելով. «Վարդանի դեմ ցուցմունք տվողները իրենց շվաքի տակ աշխատողներն էին»:

Գեորգի Մելիքյանը հուսով է, որ Վերաքննիչ քրեական դատարանը կբացահայտի Վարդան Ղուկասյանի գործով նախաքննության թույլ տված ապօրինությունները:

«Կբողոքարկենք վճիռը, մնացածը դատարանում կերեւա: Հույս ունենք, որ գոնե ինչ-որ կերպ նախաքննության ընթացքում թույլ տրված ապօրինությունները կվերանայվեն»,-նշեց պաշտպանը:

Նշենք, որ հուլիսի՝ 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Ղուկասյանին (Դոգ)-ին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Նույն գործով մյուս մեղադրյալներ Հովհաննես Եսայանը եւ Արթուր Մարգարյանը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվեցին պատիժը կրելուց:

Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին կազմակերպել եւ ղեկավարել է Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի կողմից հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Վարդան Ղուկասյանը 2013թ. օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը եւ իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:

Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել եւ 2013թ. օգոստոսի 22-ին եւ 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անց կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ամենաշատ