News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիեւը պլանավորում է «ճանապարհային քարտեզ» մշակել Ղրիմին Ուկրաինայի կազմում ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ տրամադրելու համար։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Թուրքիայում Ղրիմի թաթարների 2-րդ համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին հղած ողջույնում, որը հրապարակել է նախագահի պաշտոնական կայքը։ «Մենք պետական հաստատություններ ենք ստեղծել, որոնք Ղրիմի նկատմամբ պետական քաղաքականություն են մշակում»,- հայտարարել է Պորոշենկոն։

Այս տարվա փետրվարին Պորոշենկոն  խոստացել էր բոլոր միջոցներով պաշտպանել Ղրմում ապրող մարդկանց իրավունքները եւ որ Ուկրաինան երբեք չի հրաժարվի թերակղզու նկատմամբ իր իրավունքներից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ